«Ժողովուրդ». Ով բռնել է Արա Բուդաղյանին, թող նա մտածի, ով բաց է թողել, թող նա մտածի.Սուրիկ Խաչատրյան

«Ժողովուրդ». Ով բռնել է Արա Բուդաղյանին, թող նա մտածի, ով բաց է թողել, թող նա մտածի.Սուրիկ Խաչատրյան

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ անցած տարվա մայիսի 20-ին տեղի ունեցած մահափորձի քրգործով մեղադրյալներից մեկը Արա Բուդաղյանն էր, որը շուրջ մեկ տարի կալանքի տակ մնալուց հետո, ի վերջո, ազատ արձակվեց, եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։



«Ժողովուրդ»–ը Սյունիքի մարզպետից փորձեց պարզել, թե ո՞վ պետք է պատասխան տա Բուդաղյանին մեկ տարի անհիմն կալանքի տակ պահելու համար։ «Ես երբեւիցե բողոքե՞լ եմ, որ Արա Բուդաղյանը իմ նկատմամբ մահափորձի փորձ է կատարել, ինչ-որ մի տեղ արտահայտված կա՞մ։ Ես անգամ Արա Բուդաղյանի ձերբակալման ժամանակ Հայաստանից բացակայում էի։ Ես որեւիցե մեկին ասե՞լ եմ, որ նա իմ նկատմամբ մահափորձ է արել կամ չի արել։ Չեմ ասել նման բան, հիմա ով բռնել է, թող նա մտածի, ով բաց է թողել, թող նա մտածի, թող իրար հետ մտածեն, թե ինչու են ձերբակալել, ինչու են թողել»,– «Ժողովուրդ»– ի լրագրողին պատասխանել է մարզպետ Խաչատրյանը»:



 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում