«Ժողովուրդ». Ժամանակին Ալիևը Պուտինին մեղադրել է բանակցությունները տապալելու մեջ

«Ժողովուրդ». Ժամանակին Ալիևը Պուտինին մեղադրել է բանակցությունները տապալելու մեջ

«Ժողովուրդը» գրում է. ««Վիկիլիքսի» գաղտնազերծած փաստաթղթերից մեկը լույս է սփռում ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների փուլերից մեկի` 2010 թվականի հունվարի 25-ին Սոչիում տեղի ունեցած եռակողմ` Սերժ Սարգսյան-Դմիտրի Մեդվեդեւ-Իլհամ Ալիեւ հանդիպման վրա: Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Դոնալդ Լունի հետ հանդիպման ժամանակ Ալիեւն ասել է, որ Սոչիում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ Սերժ Սրագսյանը պնդել է, որ ԼՂՀ-ի կարգավիճակը սահմանող հանրաքվեի կամ պլեբիսցիտի անցկացման ժամկետները ի սկզբանե պետք է սահմանվեն: Հենց այս հանգամանքն էլ պատճառ է դարձել, որ բանակցությունները տապալվեն, քանի որ ադրբեջանական կողմը հանրաքվեի ժամկետի հստակեցմանը դեմ է եղել: Բանակցությունների տապալման մյուս պատճառ, ըստ Ալիեւի, ՌԴ այն ժամանակվա վարչապետ Վլադիմիր Պուտինի` ԼՂՀ խնդրի հետ կապված անձնական ծրագրեր ունենալու հանգամանքն է եղել, ինչի արդյունքում Մեդվեդեւի միջնորդությամբ բանակցությունները տապալվել են»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: