Բաց նամակ հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահին

Բաց նամակ հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահին

Օգոստոսի 10-ին մշակույթի նախարարությունում Լոռու մարզային գրադարանի տնօրենի թափուր տեղի համար տեղի է ունեցել, բառիս բուն իմաստով՝ թատերականացված, կեղծ, իր մեջ լուրջ կոռուպցիոն հիմքեր պարունակող «մրցույթ-ներկայացում»։



Ներկայացում, որովհետեւ այս հարցը երկար իրար հետ քննարկած Լոռու մարզպետը եւ մշակույթի նախարարը մրցույթի օրը գտնվում էին արձակուրդում։ Ստացվում է՝ ինձ հրավիրեցին մրցույթի, եւ մրցույթից անմիջապես առաջ մրցութային հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ ես մրցույթին մասնակցելու իրավունք չունեմ...։ Մրցույթի մասին նախօրոք զգուշացրել էին, որ այն արդար չի լինելու, նույնիսկ ասել էին, թե ով է լինելու մրցույթի հաղթողը։ Ես չէի հավատում, որ հանրապետության պետական մարմիններում կոռուպցիայի օրեցօր աճող երեւույթների դեմ ժողովրդական ընդվզման պայմաններում Ձեր ենթականերն իրենց թույլ կտան, թեկուզ կուսակցական խնդիրների քողի տակ, թալանով զբաղվելու։ Ես լավ գիտակցում եմ իմ պատասխանատվությունը գրածիս համար եւ գիտեմ դերակատարներին։



Իրողությունն ակնհայտ է, հակակոռուպցիոն հանձնաժողովի անելիքներն այս առումով պարզ են. կան մեղավորներ, մնում է նրանց նկատմամբ օրենքով սահմանված միջոցների հրապարակավ կիրառումը եւ նոր, օրինական մրցույթի կազմակերպումը։



Սվետա ԽԱՉԻԿՅԱՆ
Մանկավարժ-հոգեբան,
գրադարանավար՝ 35 տարվա աշխատանքային ստաժով