«Չորրորդ իշխանություն». Գյուղապետի թեկնածուն խաշլամա է հյուրասիրում որպես ընտրակաշառք

«Չորրորդ իշխանություն». Գյուղապետի թեկնածուն խաշլամա է հյուրասիրում որպես ընտրակաշառք

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ Արարատի մարզի Ազատավանա գյուղում նախընտրական մրցապայքար է: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ գյուղապետի թեկնածու, գյուղի ավագանու անդամ, ԲՀԿ-ական Պետիկ Ղազարյանը ընկած է դռնեդուռ: Նրան այս օրերին կարելի է տեսնել ամենում, թե դաշտերում աշխատող գյուղացիների կողքին, թե համագյուղացիների տներում:



Ուշագրավն այն է, որ այս թեկնածուն, որը նաեւ փոստատանն է աշխատում, վերոնշյալ վայրերում հայտնվում է խաշլամայով ամանը ձեռքին: Նա համագյուղացիների համար խաշլամայի հյուրասիրություն է կազմակերպում եւ ձեռքի հետ տեղեկացնում, թե ինքն արդեն 1200 ձայն ունի: «Ուզում եք ընտրեք, ուզում եք՝ չէ, ես ընտրված պրծած եմ»,-ասում է Պետիկ Ղազարյանը:



Մեր տեղեկություններով՝ գործող գյուղապետ Սարգիս Խաչատրյանն էլ իր հերթին է պատիվ տալիս համագյուղացիներին: Նա, սակայն, հյուրասիրությունը կազմակերպում է մի փոքր էլիտար ձեւով՝ սննդի համար նախատեսված օբյեկտներում:



Գործող գյուղապետն, ի դեպ, նեղսրտած է ավագանու անդամ Պետիկ Ղազարյանից իր հետ մրցակցության մեջ մտնելու համար: Նա իր դժգոհությունը հայտնում է մտերիմների շրջանում՝ ասելով. «Դպրոցի մոտի հողը տվեցի, որ իրա բիզնեսը զարգացնի, ինքն էլ իմ դեմ դուրս եկա՞վ»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում