Նոր ԿԸՀ՝ մինչև նոյեմբերի 1-ը

Նոր ԿԸՀ՝ մինչև նոյեմբերի 1-ը

Երեկ ժամը 18:00-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների պաշտոնում թեկնածուների առաջադրումների ժամկետը ավարտվեց: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին ներկայացվել են յոթ թեկնածուներ: ԿԸՀ անդամների թեկնածուներն են՝ Տիգրան Մուկուչյանը, Արմեն Սմբատյանը, Նունե Հովհաննիսյանը, Գեորգի Մարտիրոսյանը, Սիլվա Մարկոսյանը, Լաուրա Գալստյանը, Սեյրան Շահսուվարյանը։



ԿՀԸ-ից Hraparak.am-ին հայտնեցին, որ Տիգրան Մուկուչյանը նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով 2011 թ սեպտեմբերին նշանակվել է ԿԸՀ ադամ, այնուհետև ընտրվել նախագահ 7 տարի ժամկետով: Բայց հունիսի 1-ից ուժի մեջ մտած նոր Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է կազմավորվի մինչև 2016 թ նոյեմբերի 1-ը: Տիգրան Մուկուչյանը շարունակում է այս պահի դրությամբ պաշտոնավարել:



Նշենք, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովը մինչև սեպտեմբերի 30-ը կուսումնասիրի ներկայացված թեկնածուների փաստաթղթերը և դրանից հետո կներկայացնի ԱԺ` լիագումար նիստի հաստատմանը։