Քաղաքային նոր կահույքով են համալրվել մայրաքաղաքի զինվորական հոսպիտալների բակային տարածքները

Քաղաքային նոր կահույքով են համալրվել մայրաքաղաքի զինվորական հոսպիտալների բակային տարածքները

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի արտաքին ձևավորման աշխատանքների շրջանակում շարունակվում են կահավորման աշխատանքները: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:



Երևանյան այգիներին, պուրակներին ու հանրային նշանակության այլ վայրերին զուգահեռ` քաղաքային նոր կահույքով են ձևավորվել նաև Կենտրոնական կլինիկական և կայազորային զինվորական հոսպիտալների բակային տարածքները: «Երևան» գրառումով, մայրաքաղաքի ձևավորման ընդհանուր ոճին համահունչ նստարաններն ապահովել են հարմարավետ միջավայր: