ԻՊ-ը ոչնչացրել է թուրքական բանակի զրահատեխնիկա

ԻՊ-ը ոչնչացրել է թուրքական բանակի զրահատեխնիկա

ԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալները, ձեռնարկած գրոհի արդյունքում, ոչնչացրել են թուրքական զինուժին պատկանող զրահատեխնիկա Սիրիայում. զոհ է գնացել թուրքական բանակի 2 զինվորական, վիրավորվել եւս 3-ը: Պաշտոնական Անկարան, սակայն այս մասին դեռ մեկնաբանություն չի արել:



Նշենք, որ սեպտեմբերի ընթացքում ԻՊ-ին հաջողվել է խոցել թուրքական զրահամեքենա, եւ ծանր տեխնիկայի այլ միավորներ: Միջադեպերը հիմնականում գրանցվում են Եփրատի արեւմտյան ափին: Այս մասին հայտնում են ԻՊ հսկողության տակ գտնվող ԶԼՄ-ները: