Մոսկվայի մոտ ԱԻՆ-ի Ми-8 ուղղաթիռ է կործանվել

Մոսկվայի մոտ ԱԻՆ-ի Ми-8 ուղղաթիռ է կործանվել

Նախնական տվյալներով Մոսկվայի մոտ կործանվել է ՌԴ ԱԻՆ-ին պատկանող Ми-8 ուղղաթիռը, զոհվել են անձնակազմի 3 անդամները: Այս մասին հայտնել է ТАСС-ը՝ հղում կատարելով մերձմոսկովյան իրավապահ մարմիններին:



Ուղղաթիռը կործանվել է Լյուբերեցկի շրջանում, Օկտյաբրսկայա քաղաքատիպ ավանի մոտ՝ ուսումնավարժական թռիչքի ժամանակ: Ավերածություններ և զոհեր գետնի վրա չկան:



РИА Новости-ի փոխանցմամբ՝ անկումից հետո ուղղաթիռը բաժանվել է մասերի, որից հետո հրդեհ է բռնկվել:



ՌԴ ԱԻՆ-ը հաստատել է ուղղաթիռի կործանման տեղեկությունը: