«Հայկական ժամանակ». Նախկին վարչապետի վրեժը ՀՀԿ-ից

«Հայկական ժամանակ». Նախկին վարչապետի վրեժը ՀՀԿ-ից

«Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո, սեպտեմբերի 18-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները հստակեցում մտցրին, թե ինչպիսին է Աբրահամյանի վերաբերմունքն իրեն պաշտոնանկ անելու որոշմանը։



Արարատի մարզում, որն առավել հայտնի Է որպես Հովիկ Աբրահամյանի ընտրատարածք, այն պատճառով, որ նախ ինքն այդ մարզից է և ապա՝ մարզպետն Էլ իր «մարդն Է», համայնքի ղեկավարի ընտրություններում ՀՀԿ-ն խայտառակ արդյունք գրանցեց։ ՀՀԿ-ական թեկնածուները, որոնք նույնիսկ գործող գյուղապետեր Էին, պարտություն կրեցին կամ ԲՀԿ-ականներին, կամ անկուսակցականներին։ Հովիկ Աբրահամյանի և ԲՀԿ-ի կապի մասին հիշեցնելը կրկնություն կդիտվի, ուստի ԲՀԿ-ի միջոցով նա որոշակի վրեժ լուծեց ՀՀԿ-ից իրեն պաշտոնանկ անելու որոշման համար։

Օրինակները շատ են։ Արարատի մարզի Ազատավան գյուղում առաջադրված չորս թեկնածուից ԲՀԿ-ական Պետիկ Ղազարյանը մոտ 300 ձայնով հաղթել Է գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Սարգիս Խաչատրյանին։ Գետազատ գյուղում գործող ԲՀԿ-ական գյուղապետը Գարեգին Հարությունյանը, հաղթել Է իր երկու ՀՀԿ-ական մրցակիցներին երկուսի ձայների հանրագումարից ավելի շատ ձայն ստանալով»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։