«Ժողովուրդ». Վիգեն Սարգսյանը բանակում չի ծառայել, չգիտի զինվորի հոգեբանությունը

«Ժողովուրդ». Վիգեն Սարգսյանը բանակում չի ծառայել, չգիտի զինվորի հոգեբանությունը

«Ժողովուրդը» գրում է. «Եթե Հայաստանի կառավարման համակարգում փորձենք Սերժ Սարգսյանի համար ամենավստահելի անձանց աղյուսակ կազմել, ապա այդ ցանկում Վիգեն Սարգսյանը հաստատ առաջին տեղը կզբաղեցնի: Ինքը՝ Վիգեն Սարգսյանը եւս տարիների ընթացքում բազմիցս ապացուցել է, որ հավատարիմ է Սերժ Սարգսյանին: Եւ նա իր յուրօրինակ մտածողությամբ, իհարկե, ՊՆ-ում կփորձի ռեֆորմներ իրականացնել: Սակայն մի փոքր «սպրավչկա»-ի անհրաժեշտություն, այնուամենայնիվ, կա. բանն այն է, որ Վիգեն Սարգսյանը հայոց բանակում չի ծառայել: Նա չգիտի զինվորի հոգեբանությունը: Սարգսյանը իր ծառայությունն անցել է նախարարի ռեֆերենտի պաշտոնը զբաղեցնելով:
Իսկ Սեյրան Օհանյանը, որ արցախյան ազատամարտի ակտիվ մասնակիցներից է եղել, փաստացի մնաց անգործ` մերժելով բոլոր առաջարկները»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: