Գարեգին Բ-ն եկեղեցականների է կարգալույծ արել

Գարեգին Բ-ն եկեղեցականների է կարգալույծ արել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ են հռչակվել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Վռամ աբեղա Ղազարյանը (Մեծ Բրիտանիայի հայոց թեմ) և Տ. Նիկողոս քահանա Հովհաննիսյանը (Արարատյան Հայրապետական թեմ):



Վռամ աբեղայի տնօրինության համար հիմք է հանդիսացել իր դիմումը, իսկ Նիկողոս քահանայի պարագայում` Մայր Աթոռի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը վերջինիս փաստացի ամուսնալուծության և հոգևորականին անհարիր պահվածքի վերաբերյալ:



Կարգալույծ եկեղեցականներն այսուհետ դասվելու են աշխարհականների շարքը և կկոչվեն իրենց ավազանի անուններով` Ավետիք Ղազարյան և Ավետիք Հովհաննիսյան:



Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ