Օլանդը չափից դուրս շատ է «վզին վերցրել». Արսեն Ավակով

Օլանդը չափից դուրս շատ է «վզին վերցրել». Արսեն Ավակով

Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը խիստ քննադատության է ենթարկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին այն բանի համար, որ վերջինս հայտարարել է, թե անհրաժեշտ է ընտրություններ անցկացնել Դոնբասի ապստամբ տարածքներում: Իր ֆեյսբուքյան էջում Ավակովը նշել է, որ ԵԽԽՎ-ում Օլանդի ելույթում տեղ գտած դրույթները անընդունելի են Կիեւի համար, քանի որ նախ ընտրությունների անցկացումն է կարեւորել, ապա արդեն զորքերի դուրսբերումն եւ ռուս-ուկրաինական սահմանի` Կիեւի վերահսկողության հանձնումը: Ավակովը նշել է, որ, ըստ Օլանդի, կրակի դադարեցումից հետո պետք է նախ ընտրություններ լինեն, ինչը Կիեւը բացառում է: Ավակովը հիշեցրել է, որ չնայած այն բանին, որ հրադադարի ռեժիմ է հայտարարված, սակայն մարտերը հակամարտող կողմերի միջեւ շարունակվում են: «Ֆրանսիայի նախագահը չափից դուրս շատ է «վերցնում վզին», երբ նման հայտարարություններ է անում այն դեպքում, երբ մարտերը շարունակվում են, եւ մարդիկ են զոհվում»,- ասել է Ավակովը: