Սաուդյան Արաբիայի նավթի պաշարները կբավականացնեն 70 տարի

Սաուդյան Արաբիայի նավթի պաշարները կբավականացնեն 70 տարի

Աշխարհում նավթի խոշորագույն արտահանող Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ իր նավթի պաշարները կբավականացնեն եւս յոթանասուն տարի, եւ կազմում են 266,5 միլիարդ բարել: Այս մասին հայտնում է Rambler News Service-ը: Այս հայտարարությունը Էր Ռիյհադն արել է այն բանից հետո, երբ որոշել է շուկա հանել 5, 10 եւ 30 տարի ժամկետայնության արժեթղթեր` ընդհանուր առմամբ տասը միլիարդ դոլար կապիտալով:



Նավթի մասին հիշատակությունը վերլուծաբանները կապում են այն իրողության հետ, որ երկրի արտահանման ծավալի երեք/քառորդը բաժին է ընկնում հենց նավթին: Ի դեպ, հայտնի է, որ երկրի նավթային պետական ընկերությունը` Saudi Aramco-ն իր բաժնետոմսերը հանելու է վաճառքի արդեն 2018-ին եւ այժմ հստակեցվում են, թե որտեղ են դրանք տեղաբաշվելու: