Պատուհաս են այդ բորտուղեկցորդուհիները

Պատուհաս են այդ բորտուղեկցորդուհիները

Alaska Airlines ավիաընկերության ուղևորը հեռացվել է թռիչքից բորտուղեկցորդուհու մասին իր հիացմունքը բարձրաձայն արտահայտելու համար: Տղամարդը հայտարարել է, որ նա շատ սեքսուալ կին է:



Միջադեպը տեղի է ունեցել կիրակի, Սիեթլի օդանավակայանում: Տղամարդը, ում անձը չի բացահայտվում, իր կարծիքը բորտուղեկցորդուհու մասին հայտնել է այն ժամանակ, երբ վերջինս ուղևորներին ցույց էր տալիս, թե անհրաժեշտության դեպքում ինչպես պետք է հագնեն փրկարար բաճկոնները: