ԱՄՆ-ում փորձել են պայթեցնեել դարավոր կամուրջը և... ապարդյուն (տեսանյութ)

ԱՄՆ-ում փորձել են պայթեցնեել դարավոր կամուրջը և... ապարդյուն (տեսանյութ)

Նախօրեին Արկանզասում կառավարվող պայթեցման եղանակով փորձել են պայթեցնել 93-ամյա Broadway Bridge պողպատյա կամուրջը, որ նահանգի մայրաքաղաք Լիթըլ Ռոքը միացնում է Հյուսիսային Լիթըլ Ռոք քաղաքին:



Մեծ բազմություն էր հավաքվել տեսնելու պայթեցման տեսարանը, սակայն մասնագետների պայթեցման ծրագիրը չի հաջողվել: Չնայած, որ դինամիտ էր տեղադրված եղել կամրջի տասնյակ մասերում, հարյուրամյա կառույցը դիմացել է ցնցմանը: 



Բանվորներն այնուհետև մի քանի ժամ շարունակ ստիպված են եղել կամրջի վրայից հեռացնել պոկված մասերը:



Հանդիսատեսներն այդ ամենը որակել են «էպիկական ձախողում»: