Իսրայելում նշում են Յոմ Կիպուրի տոնը

Իսրայելում նշում են Յոմ Կիպուրի տոնը

Իսրայելում մեկնարկել են Յոմ Կիպուրի կամ Դատաստանի օրվա տոնակատարությունները, որի հետ կապված ուժեղացվել են անվտանգության միջոցառումները երկրի ողջ տարածքում: Այս օրերին երկիրը, որքան էլ զարմանալի հնչի, կտրվել է արտաքին աշխարհից եւ տրամադրվել տոնական մթնոլորտին: Տոնի ընթացքում փակ են մաքսակետերը, սահմանային անցակետերը, ինչպես նաեւ հայտարարված է կրակի բացարձակ դադարեցում: Չի գործում տրանսպորտը եւ բոլոր տեսակի ձեռնարկություններն ու օբյեկտները: Ուշագրավ է, որ այս տարի տոնի օրը դադարեցվել է նաեւ հեռուստատեսային եւ ռադիո հեռարձակումը: Մի ամբողջ օր Իսրայելը կանցկացնի մտորումների եւ աղոթքների մեջ, քանի որ, ըստ հուդայական ավանդության, Յոմ Կիպուրը խորհրդանշում է Դատաստանը եւ այդ օրը ամենալավ առիթն է մարդկանց ինքնաքննությամբ զբաղվելու համար: