Դերասան Ջիմ Քերիին դատի են տվել

Դերասան Ջիմ Քերիին դատի են տվել

Հոլիվուդյան դերասան Ջիմ Քերիի նախկին ընկերուհու մայրը հայց է ներկայացրել դատարան եւ մեղադրել վերջինիս դստեր` Կատրիոնի Ուեյթի մահվան հետ կապ ունենալու մեջ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Ըստ այդմ, Բրիջիտ Սվիտմենը վստահ է, որ պրեպարատի դոզայի չափանցումը, որից մահացել է Կատրիոնին, եղել է այն պատճառով, որ այդ պրեպարատները գնել է դերասանը եւ անուշադիր է եղել, թե կոնկրետ որ չափաբաժինն է գնել: «Որպես ընտանիք` մենք ցանկանում ենք, որ աշխարհն իմանա, թե իրականում ով է եւ ինչպիսին է Ջիմ Քերին»,- ասել է Կատրիոնիի մայրը` Բրիջիտ Սվիտմենը: Նշենք, որ Կատրիոնին ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ վիճաբանել է Քերիի հետ: Դերասանն ու Ուեյթը հանդիպել են սկսած 2012-ից: