Ուկրաինայի ԶՈւ ստորաբաժանումը խայառակ պարտություն է կրել Դոնբասում

Ուկրաինայի ԶՈւ ստորաբաժանումը խայառակ պարտություն է կրել Դոնբասում

Ուկրաինայի զինված ուժերը Դոնբասի Կոմինտերնովո և Լենինսկոյե գյուղերի մետ աշխարհազորի դիրքերը ճղքելու նպատակով ձեռնարկած գործողության ժամանակ 15 սպանված և 25 վիրավոր են տվել: Այս մասին հայտնում է Նորությունների Դոնեցկի գործակալությունը՝ հղում կատարելով ԴԺՀ զինվորական ղեկավարությանը:



«ԴԺՀ պաշտպանական ստորաբաժանումների վստահ գործողությունների արդյունքում հակառակորդը ստիպված եղավ հրաժարվել իր անհույս ծրագրերից՝ կրելով մարդկային ուժի կորուստներ՝ ավելի քան 15 սպանված և 25 վիրավոր վարձկաններ»,- ասել է օպերատիվ հրամանատարության ղեկավարի տեղակալ Էդուարդ Բասուրինը:



Բասուրինը նաև նշել է , որ ուկրաինական ԶՈւ-ն այդ գործողության ժամանակ մարտի է նետել Վրաստանից և Լեհաստանից ժամանած օտարերկրյա վարձկաններին: