Մահկանացուն կնքած հայտնիները շարունակում են միլիոններ աշխատել

Մահկանացուն կնքած հայտնիները շարունակում են միլիոններ աշխատել

2009 թվականին կյանքից հեռացած ամերիկացի երգիչ Մայքլ Ջեքսոնը նոր ֆինանսական ռեկորդ է սահմանել ինչպես մահացած, այնպես էլ դեռ ողջ արտիստների մեջ, հայտնում է Forbes հանդեսը: 2015 թվականի կեսերից մինչև 2016 թվականի կեսերը Ջեքսոնը 825 միլիոն դոլար է վաստակել: 



Այդ գումարի մեծ մասը՝ 750 միլիոն դոլար, The Beatles խմբի երգերի՝ Մայքլ Ջեքսնին պատկանող իրավունքի վաճառքից առաջացած գումարն է: Այդ գործարքը կատարվել է մարտ ամսին: Նշվում է, որ Ջեքսոնն արդեն 4-րդ տարին անընդմեջ գլխավորում է ամենաշատ վաստակող արտիստների ցուցակը:



Forbes-ի հրապարակած ցուցակում ամենաշատ վաստակող մահացած հայտնիներից երկրորդը նկարիչ, Peanuts հայտնի կոմիկսների հեղինակ Չարլզ Շուլցն է, ով մահացել է 2000 թվականին: Վերջին տարում նրա եկամուտը կազմել է 48 միլիոն դոլար: 



Երրորդ տեղում է գոլֆիստ Առնոլդ Պալմերան (40 միլիոն դոլար), ով մահացել է բոլորովին վերջերս՝ սեպտեմբերի 16-ին:



Այս ցուցակում են նաև մահացած երաժիշտներ Պրինսը (25 միլիոն դալար, 5-րդ տեղ) և Դևիդ Բոուին (10,5 միլիոն դոլար, 11-րդ տեղ):