ԱՄՆ պետդեպը չի բացառել Քերրի-Լավրով երկկողմ հանդիպումը Լոզանում

ԱՄՆ պետդեպը չի բացառել Քերրի-Լավրով երկկողմ հանդիպումը Լոզանում

ԱՄՆ պետդեպարտամենտը հնարավոր է համարում Լոզանում առաջիկա շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի երկկողմ հանդիպումը:



«Ես չեմ կարող ասել, որ նման հանդիպում չի լինի»,- հայտարարել է պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբին:



Այդուհանդերձ Քիրբին ընդգծել է, որ հատկապես Սիրիայի հարցով հանդիպումը կլինի բազմակողմ: Քիրբին, սակայն, այդպես էլ չի պատասխանել լրագրողների այն հարցին, թե Լոզանում ուրիշ  ո՞ր երկրները կմասնակցեն Սիրիայի խնդրի քննարկմանը: