Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել կրակը Սիրիայում

Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել կրակը Սիրիայում

«Ցանկանում եմ իմ խորին ցավակցությունը հայտնել Սիրիայում դաժան հակամարտությունից տուժած բոլոր մարդկանց»,- ընդգծել է սրբազան քահանայապետը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում մատուցած ամենշաբաթյա քարոզի ժամանակ, տեղեկացնում է The Local-ը



Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը կոչ է արել դադարեցնել կրակը Սիրիայում «գոնե ժամակավորապես խաղաղ բնակչությանը, մասնավորեպես` Հալեպից երեխաներին տարհանելու ընթացքում, ովքեր գտնվում են չդադարող ու դաժան ռմբակոծությունների թիրախում»: