Ռուսաստանը եւ Թուրքիան պայմանավորվել են Ղարաբաղի հարցում` 5 շրջաններ կվերադարձվեն Ադրբեջանին. Մեւլեթ Չավուշօղլու

Ռուսաստանը եւ Թուրքիան պայմանավորվել են Ղարաբաղի հարցում` 5 շրջաններ կվերադարձվեն Ադրբեջանին. Մեւլեթ Չավուշօղլու

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլեթ Չավուշօղլուն հայտարարել է, որ օրակարգում հինգ այսպես կոչված «գրավյալ» շրջանների վերադարձն է Ադրբեջանին: Այս մասին հայտնում է թուրքական «haberler.com»-ը: «Ռուսաստանը կիսվեց մեզ հետ այդ գաղափարով, եւ մենք էլ մեր աջակցությունն հայտնեցինք»,- հայտարարել է Չավուշօղլուն Ստրասբուրգում` ի պատասխան ԵԽԽՎ ադրբեջանցի պատգամավոր Գանիրա Փաշաեւայի հարցին, եւ ապա ներկայացրել նաեւ հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս վիճակը՝ անդրադառնալով նաեւ Շվեյցարիայում ստորագրված հայտնի արձանագրություններին, որոնք այդպես էլ արդյունք չտվեցին:



Ըստ թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի՝ այժմ եւ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, եւ Ռուսաստանը մի շարք իր իսկ բառերով ասած` «կառուցողական առաջարկներ» են ներկայացրել, որոնց մեջ նաեւ 5 շրջանների վերադարձի հարցն է դրված:



Հաշվի առնելով, որ Թուրքիայի ԱԳ նախարարը փաստացի կերպով հայտնում է պաշտոնական տեսակետ, ակնկալում ենք նաեւ պաշտոնական Երեւանի մեկնաբանությունն այս հայտարարության առնչությամբ: