Ակցիայի մասնակիցներին չէր բավարարում նախարարը, նրանք ուզում էին հանդիպել վարչապետին. ֆոտո,վիդեո

Ակցիայի մասնակիցներին չէր բավարարում նախարարը, նրանք ուզում էին հանդիպել վարչապետին. ֆոտո,վիդեո

Այսօր կառավարության հերթական նիստին զուգահեռ կառավարության շենքի բակում տեղի էր ունենում հերթական բողոքի ակցիան: Քաղաքացիները դրսում սպասում էին իրենց ընդունելությանը՝ հույս ունենալով, որ հանդիպելու են վարչապետի հետ: Նրանք պնդում էին, որ չեն ուզում տեսնել իրենց խնդրին համապատասխանող ոչ նախարարության ներկայացուցիչներին, ոչ էլ նախարարին, անձամբ ուզում են հանդիպել Կարեն Կարապետյանի հետ, քանի որ տարիների փորձը ցույց է տվել, որ իրենց խնդիրները, անկախ նախարարի քաջատեղյակ լինելուց, շարունակում են օդում կախված մնալ: Այսօր կառավարություն էին հասել Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչները՝ իրենց մթերված խաղողի դիմաց գումարները չվճարելու պատճառով: Ինչպես իրենք նշեցին, ամեն անգամ խոսք է տրվում, որ կվճարեն, սակայն այդպես էլ խնդիրը չի լուծվում: Կառավարության շենքի դիմաց էին նաև տարիներ ի վեր իրենց 40 հազար դրամ հաշմանդամության թոշակի համար պայքարող օդաչուները, ովքեր հաշմանդամություն են ձեռք բերել պետական ծառայության ժամանակ։



Այստեղ իրենց ուրույն տեղը ունեցող, նույն վայրում կանգնող և «Նաիրիտ, վարչապետ» վանկարկող նաիրիտցիները ևս ներկա էին։ Նրանց պահանջը մնում է նույնը՝ Նաիրիտի վերագործարկում։



Տարիներ առաջ զինվորական ծառայության ընթացքում մահացած զինծառայողների մայրերը կանգնած էին կառավարության դիմաց, նրանց միակ պահանջը արդարության վերականգնումն է։ Իրենց խոսքով՝ որդիներին սպանել են հայոց բանակում։



Մանրամասները՝ տեսանյութում։