Մխոյենք և Իգիթենք Գյումրիում կռվե՞լ են աղջկա պատճառով (տեսանյութ)

Մխոյենք և Իգիթենք Գյումրիում կռվե՞լ են աղջկա պատճառով (տեսանյութ)

Քիչ առաջ Գյումրիի հիսունամյակի կամրջի վրա, Ալեք Մանուկյանի փողոցի հարևանությամբ, արտակարգ միջադեպ է տեղի ունեցել։ Երկու անվանի ընտանիքների ներկայացուցիչներ՝ Մխոյենք և Իգիթենք, «ռազբորկա» են արել մարդաշատ այդ վայրում։ Գյումրիի մեր աղբյուրները վստահեցնում են, որ կռիվն ուղեկցվել է կրակոցներով։ Հայտնի է, որ Մխոյենք զբաղվում են փայտի բիզնեսով, իսկ Իգիթյանները «Իգիթ» կաթնամթերքի գործարանի տերերն են։ Նրանք երկու եղբայրներ են՝  Ռոբերտ և Անդրանիկ։ Այս պահին Գյումրիի ոստիկանության աշխատակիցները դեպքի վայրում են, մանրամասներ են պարզում; Քննչական կոմիտեից հերքում են, որ Մխոենք և Իգիթենք իրար վրա են կրակել։ Պաշտոնական վարկածով` տեղի է ունեցել ավտովթար ժամը 14:00-ի սահմաններում, «ԲՄՎ» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ, որը վերածվել է խուլիգանության։ «Ավտովթարի պատճառով վիճաբանություն է առաջացել նշված երկու ավտոմեքենաների վարորդների միջեւ։ Նախնական տվյալներով՝ վիճաբանությունը վերածվել է խմբակային խուլիգանության, որի որոշ մասնակիցների մոտ եղել է նաեւ զենք։ Ահազանգի հիման վրա՝ դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Շիրակի մարզային քննչական վարչության պետի պաշտոնակատար Սահակ Մկրտչյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է գազային ատրճանակի 4 հատ չկրակված փամփուշտ։ Միջադեպի մասնակիցներից մեկը, դիմելով փախուստի, հարեւանությամբ գործող մանկապարտեզի բակ է նետել ՏՏ տեսակի ատրճանակ», - հաղորդում է քննչական կոմիտեն։ Գյումրիում այս պահին շրջանառվում է վարկած, որ կռիվը ինչ-որ աղջկա պատճառով է եղել։ 



Տեսանյութը՝ «Ցայգ» հեռուստաընկերության