«Ժողովուրդ». Ինչո՞ւ է «Գնումների մասին» օրենքն այսօր կենսունակ

«Ժողովուրդ». Ինչո՞ւ է «Գնումների մասին» օրենքն այսօր կենսունակ

«Ժողովուրդը» գրում է. «Երեկ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, երկրորդ ընթերցմամբ պատգամավորների քննարկմանը ներկայացնելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, հայտնեց. «ՀՀ նախագահի, վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի արարողակարգային ծախսերը պետք է եւս պետական գաղտնիք լինեն եւ ներառվեն պետական գնումների ցանկում: Ճիշտ է, որ այդ ամենը ներառվի ցանկում՝ բնականոն աշխատանքի ապահովման համար»:
Փորձենք նախ հասկանալ՝ որտե՞ղ են արվում արարողակարգային ծախսերը. ՀՀ նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի... ղեկավարած պատվիրակությունների՝ օտարերկրյա պետություններ այցերի եւ նրանց մասնակցությամբ ՀՀ-ում անցկացվող միջազգային բնույթի պաշտոնական միջոցառումների վրա:
Իսկ ի՞նչ է պետական եւ ծառայողական գաղտնիքը. «Պետական գաղտնիքը ՀՀ ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեuական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, oպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից, եւ որոնց տարածումը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել ՀՀ անվտանգության համար»:
Արդյո՞ք ՀՀ նախագահի նստավայրի աշխատակազմի կամ կառավարության կողմից գնված կոնյակների, թանկարժեք նկարների մասին տեղեկությունը պետական գաղտնիք է, իհարկե, ոչ: Որքանո՞վ է վնասվում մեր երկրի անվտանգությունը, երբ մենք հրապարակում ենք, որ նախագահականը 2013-ին 1 մլն 100 հազար դրամի տարեկան կոնյակ է գնել: Բնականաբար, որեւէ կերպ: Իսկ ինչո՞ւ է հիմա այս օրենքը այդքան կենսունակ»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: