1000 դրամ մուրալու օրենքը վարկաբեկեց ազգ-բանակ գաղափարը․ Լևոն Տեր-Պետրոսյան (Լուսանկարներ)

1000 դրամ մուրալու օրենքը վարկաբեկեց ազգ-բանակ գաղափարը․ Լևոն Տեր-Պետրոսյան (Լուսանկարներ)

ՀՀ կառավարության նիստերի դահլիճում այս պահին շարունակվում է ՀԱԿ համագումարը։ Համագումարին մասնակցելու համար ժամը 13։00-ին այստեղ ժամանեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ներկաները նրան ծափահարություններով դիմավորեցին։



Առաջին նախագահը իր ելույթում նշեց, որ Հայաստանի բոլոր չարիքների հիմքը կոռուպցիան է, պետական պաշտոնյաների կողմից ազգային հարստության համատարած թալանը։ «Ես կթողնեմ հարցի բարոյական կողմը և կանդրադառնամ քաղաքական բովանդակությանը։ Նախ պետք է պարզել, թե ի՞նչ է թաքնված այդ հասկացողության տակ, պատմությանը երեք այդպիսի հաջողված դեպք է հայտնի: Այս հայկական տարբերակի ճարտարապետները պետք է պատասխանեն երեք հարցի՝ ինչպիսի՞ պարտադրանքից է թելադրված այդ գաղափարը, ի՞նչ խնդրի լուծմանն է ուղղված: Շատերը հույսեր են կապում Սփյուռքի հետ, սակայն ես գտնում եմ, որ այդ ակնկալիքը ցնորք է և ինքնախաբեություն: Հայաստանում ազգային հարստություն ստեղծվում է, սակայն 2001 թ․- ից ի վեր պաշտոնյաների անխնա թալանի պատճառով այդ հարստությունը ծախսվում է սեփական բիզնեսի զարգացման, առանձնատների կառուցման և աֆրիկայում առյուծի որսով զբաղվելուն, իսկ մնացած գումարները կուտակվում է արտասհամանյան բանկերում: Թալանված հարստությունը բավարար էր այսօր գերժամանակակից զինատեսակներով բանակ ունենալու համար: Եթե տնտեսության վիճակը ողբալի չլիներ, ապա իշխանությունները չէին ընդունի հազար դրամ մուրալու խայտառակ օրենքը, ինչը ազգ-բանակ գաղափարը վարկաբեկելուց  բացի վնաս հասցրեց երկրի արժանապատվությանը։



Աննա ՊԱՊԻԿՅԱՆ