«Առավոտ». Աբովյան փողոցի Սուրբ Կաթողիկե եկեղեցու ապակե դուռը ժամանակավոր լուծում է

«Առավոտ». Աբովյան փողոցի Սուրբ Կաթողիկե եկեղեցու ապակե դուռը ժամանակավոր լուծում է

«Սոցցանցերում՝ քննարկման թեմա դարձած Երևանի Սուրբ Աստվածածին (Կաթողիկե) եկեղեցու ապակե դուռը ժամանակավոր լուծում է։ Այս մասին Aravot.am–ին հայտնեց Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը։ «Ինչ-որ կերպ պետք Էր ժամանակավոր փակել այդ հատվածը։ Դա ժամանակավոր լուծում է։ Մայր Աթոռի ճարտարապետների խորհուրդը վերջնական որոշում կկայացնի, թե ինչ դուռ պետք Է լինի»,– մեզ հետ զրույցում ասաց Տեր Եսային։ Հետաքրքրվեցինք նաև նախկին դռան ճակատագրով։ «Նախկին՝ փայտյա դռան ինքնաշեն Է եղել։ Երբ առաջին անգամ 90–ականների վերջին Կաթողիկեում հոգևորական նշանակվեց ծառայության, հավատացյալները բերեցին սովորական փայտե դուռ դրեցին, որ հատկապես ձմռանը հնարավոր լինի եկեղեցին տաքացնել և արարողություններ իրականացնել։ Դա հենց եկեղեցու դուռը չի եղել, այլ «սիրողական» պատրաստված դուռ»,- պարզաբանեց Տեր Եսային»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։