Հասարակայնության ծանուցում

Հասարակայնության ծանուցում

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի եւ ՀՀ կառավարության 07.03.03թ. N217-Ն եւ N218-Ն որոշումների պահանջների համաձայն, մշակվում է «Անդ» ՍՊԸ-ի ՀՀ Սյունիքի մարզի Իշխանասար համայնքի վարչական տարածքում ոռոգման նպատակով «Իշխանասար» աղբյուրից 4.2լ/վրկ․ ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը։



Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին եւ փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին, ժամը 17-18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմին։ Հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ:
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2017թ. մարտի 21-ին, ժամը 16։00-ին։ Հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ։