Երկնքից լույս իջավ, ծիածանի տակ կանգնած էր Արգամ Աբրահամյանը (տեսանյութ)

Երկնքից լույս իջավ, ծիածանի տակ կանգնած էր Արգամ Աբրահամյանը (տեսանյութ)

Այսօր՝ Կառավարության հերթական նիստին զուգահեռ, բակում բողոքի ակցիա էր տեղի ունենում: Բողոքավորների կողքին մշտապես ՀՀԿ տատիկն է: Նա ամեն դուրս եկող պաշտոնյային փորձում է մոտենալ, խոսել, գովերգում է նախագահին, նախկին եւ ներկա վարչապետին: 



ՀՀԿ տատին անցած ուրբաթ օրը, ինչպես ինքն է ներկայացնում, «սուրբ» երազ է տեսել, որտեղ գլխավոր դերակատարը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն է եղել. «Արտաշատի ռայոնը խավար վիճակում էր, կանգնած էի բազմության մեջ, հանկարծ երկնքից լույս իջավ, ծիածան կանգնեց եւ ծիածանի տակ կանգնած էր մի մարդ բեժ գույնի հասարակ կաստյում-շալվարով, ծիածանի տակ կանգնած էր Աբրահամյան Արգամը: Մանանա էր թափված երկնքից, ժողովուրդը կռացել, հավաքում էր, այդ կանգնած մարդը ասեց՝ թող հավաքեն: Բոլորդ ձեր ձայնը տվեք մատղաշ, անմեղ դեմքով Աբրահամյան Արգամին»։



Մանրամասները՝ տեսանյութում