Արման Սահակյանի թիմակիցները դարանակալել և փորձել են հաշվեհարդար տեսնել Վահան կարապետյանի հետ․ մանրամասներ

Արման Սահակյանի թիմակիցները դարանակալել և փորձել են հաշվեհարդար տեսնել Վահան կարապետյանի հետ․ մանրամասներ

Այսօր մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Չերիի Վահանը դաժան ծեծի է ենթարկվել, այս կապակցությամբ ԲՀԿ մամուլի խոսնակը հայտարարություն է տարածել․ «Երեկ երեկոյան Աջափնյակ համայնքում ՀՀԿ թեկնածու Արման Սահակյանի թիմակիցները դարանակալել և փորձել են հաշվեհարդար տեսնել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանի հետ՝ մատուցելով արջի հերթական ծառայությունը:



Մենք, իհարկե, հասկանում ենք, որ Արման Սահակյանը և նրա թիմը այլևս հասկացել է, որ ո՛չ իրեն տրամադրված անսահման վարչական ռեսուրսը, ո՛չ անսահման փողը, որով Արման Սահակյանը ողողել է ողջ Աջափնյակ համայնքը, անհրաժեշտ արդյունք չեն տալիս, ուստի կանխազգալով ապագա պարտությունը՝ ՀՀԿ թեկնածուն դիմել է իրեն հոգեհարազատ վերջին ռեսուրսին՝ թաղի խուժանին և թմրամոլներին:



Հաշվի առնելով ընտրական փուլը՝ «Ծառուկյան» դաշինքը չի տրվելու որևէ սադրանքի, բայց ապրիլին 2-ին հաջորդելու է ապրիլի 3-ը և բոլոր մեղավորները՝ փոքր տրամաչափի խուժանից մինչև այս միջադեպի կազմակերպիչը, ստանալու են իրենց արժանի պատասխանը:
Տեղեկացնեմ նաև, որ Վահան Կարապետյանը տրամադրված է մարտական և վճռական և նույն ոգևորությամբ թե՛ Վահանը եւ թե՛ մեր ողջ թիմը շարունակելու է քարոզարշավը՝ մեր երկրում լրջագույն փոփոխություններ իրականացնելու համար:



ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյան»։



Նշենք, որ դատախազությունից «Հրապարակին» հայտնեցին, որ միջադեպի մասին հրապարակումը ուղարկվել է ոստիկանություն՝ քննության եւ ուսումնասիրման համար։