Իրանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 35-ի

Իրանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 35-ի

Իրանի հյուսիս-արևմուտքում ջրհեղեղի պատճառոած զոհերի թիվը հասել է 35-ի, 8 մարդ համարվում է անհետ կորած, հայտարարել է երկրի արտակարգ իրավիճակների կազմակերպության ղեկավար Իսմայիլ Նաջարը:



Ավելի վաղ նա հայտարարել էր 25 զոհի մասին:



Պաշտոնյայի խոսքով՝ ջրհեղեղի պատճառ են դարձել հորդառատ անձրևները, որոնք մի քանի օր չեն դադարել Իրանի Արևմտյան Ադրբեջան, Արևելյան Ադրբեջան, Քուրդիստան և Զենջան նահանգներում:



Նշվում է, որ որոնողա-փրկարարական գործողությունները շարունակվում են: