Հալեպում պայթյուն է որոտացել շիա մահմեդականների տեղափոխող ավտոբուսների մոտ

Հալեպում պայթյուն է որոտացել շիա մահմեդականների տեղափոխող ավտոբուսների մոտ

Նախնական տվյալներով՝ մահապարտ ահաբեկչի կողմից գործի դրված ռումբի պայթյունից Հալեպի Ռաշիդին թաղամասում 20 խաղաղ բնակիչ է զոհվել, РИА Новости-ինՀալեպից հայտնել է տեղեկացված աղբյուրը:



Պայթյունը տեղի է ունեցել ավտոլցակայանի մոտ, որտեղ կայանած են եղել Ֆուա և Քեֆրա բնակավայրերից տարհանված շիա մահմեդականներին տեղափոխող ավտոբուսները: մահապարտ ահաբեկիչն իր ավտոմեքենան պայթեցրել է ավտոբուսների մոտ:



Աղբյուրի փոխանցմամբ՝ զոհերի և տուժածների թիվը դեռ ճշտվում է: