Մոսկվան նոր տեղեկություններ ունի Իդլիբի քիմիական հարձակման վերաբերյալ.Դմիտրի Պեսկով

Մոսկվան նոր տեղեկություններ ունի Իդլիբի քիմիական հարձակման վերաբերյալ.Դմիտրի Պեսկով

Ռուսաստանը ունի նոր տեղեկություններ Սիրիայի Իդլիբի նահանգում տեղի ունեցած ենթադրյալ քիմիական հարձակման մասին: Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը, տեղեկությունները ձեռք է բերվել Սիրիայում ռուսական ռազմական հավաքակազմի կողմից եւ ավելի շատ տվյալներ է պարունակում, քան մինչ այս ներկայացվածները կամ քննարկվածները: Ըստ Կրեմլի խոսնակի՝ ունեցած տեղեկությունները ամրապնդում են Կրեմլի տեսակետը, որ անհրաժեշտ է իրականացնել հետաքննություն քիմիական զենքի կիրառման փաստի առնչությամբ եւ բացահայտել ճշմարտությունն ամբողջությամբ: