Թրամփը ԻՊ դեմ պայքարում զինվորականներին ինքնուրույնություն է տալիս

Թրամփը ԻՊ դեմ պայքարում զինվորականներին ինքնուրույնություն է տալիս

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կոչ է անում զինվորական հրամանատարությանը լինել ավելի ազատ եւ ինքնուրույն ԻՊ դեմ պայքարի գործողություններում: Այս մասին գրում է Wall Street Journal պարբերականը:



«Դա որեւէ պաշտոնական արձանագրում չի ստանալու, սակայն ավելի ու ավելի նկատվում է: Նախագահը թույլ է տվել, որպեսզի հրամանատարությունը մտածի որ կարող է մի փոքր ավելին անել, եւ դա այդպես էլ կա»,- գրում է պարբերականը վկայակոչելով Սպիտակ տան գործող վարչակազմի ներկայացուցիչներից մեկի խոսքերը:



Wall Street Journal-ը նկատում է, որ նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք հրամանատարական կազմը հաճախ էր գանգատվում, որ իրենց գործողություններում պարտավոր են հետեւել եղած ռեգլամենտների տառին ու բառին եւ դա պահանջում էր իրենցից նաեւ գերագույն գլխավոր հրամանատարը, սակայն ներկայումս իրավիճակը փոխվել է եւ Սպիտակ տան ներկայիս վարչակազմը ավելի ազատություններ է տալիս գեներալներին եւ Պենտագոնին առհասարակ, ինչի ապացույցը Աֆղանստանում վերջին գործողություններն էին եւ ոչ-միջուկային գերհզոր ռումբի կիրառությունը ընդդեմ ԻՊ գրոհայինների: Պարբերականը նույնիսկ արձանագրել է, որ նախագահ Թրամփը տեղյակ չի եղել գերհզոր ռումբի նետման հրամանի գոյության մասին, մինչ գործողության իրականացումը: