Դոնալդ Թրամփը ցանկանում է Լոնդոնում զբոսնել թագուհու կառքով

Դոնալդ Թրամփը ցանկանում է Լոնդոնում զբոսնել թագուհու կառքով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկություն է հայտնել Լոնդոն կատարելիք այցի ժամանակ քաղաքում զբոսնել Եղիսաբեթ II թագուհու ոսկեզօծ կառքով, գրում է Tines-ը՝ հղում կատարելով անանուն պաշտոնյաների:



Ինչպես հայտնել են պաշտոնյաները, Սպիտակ տունը ՄԲ իշխանություններին հասկանալ է տվել, որ Լոնդոնի կենտրոնում «կառքով զբոսանքը» ԱՄՆ նախագահի՝ հավանաբար հոկտեմբերի երկրորդ շաբաթվա ընթացքում կայանալիք այցի կարևորագույն բաղկացուցիչներից մեկն է լինելու:



Անվտանգության ուժերը, սակայն, նախազգուշացրել են, որ նման արարողակարգը պահանջում է հսկայական գործողություններ՝ անվտանգության ապահովման տեսանկյունից, որոնք հնարավոր չէ համեմատել ԱՄՆ նախկին նախագահների՝ ՄԲ այցելության օրերին ձեռնարկված միջոցառումների հետ: