Մարին Լե Պենին հրավիրել են Եվրախորհրդարան՝ մասնակցելու իրեն անձեռնմխելիությունից զրկելու կապակցությամբ լսումներին

Մարին Լե Պենին հրավիրել են Եվրախորհրդարան՝ մասնակցելու իրեն անձեռնմխելիությունից զրկելու կապակցությամբ լսումներին

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենին հրավիրել են Եվրախորհրդարան՝ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու կապակցությամբ կազմակերպված լսումներին մասնակցելու:



Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել Լե Պենի նկատմամբ: Քննության վարկածով՝ Լե Պենը, որպես ԵԽ պատգամավոր ձևականորեն աշխատանքի է ընդունել օգնականների, որոնք այդ պաշտոնում չեն աշխատել: