Անգլիական ֆրեգատը Լա Մանշի ջրերում կուղեկցի ռուսական ռազմանավերին

Անգլիական ֆրեգատը Լա Մանշի ջրերում կուղեկցի ռուսական ռազմանավերին

ՄԲ ռազմածովային ուժերի պահակային ֆրեգատը կուղեկցի ռուսական նավերի խումբը, որը, հավանաբար, արդեն այս գիշեր կանցնի Միացյալ Թագավորության ափերի մոտով, հայտարարել է ՄԲ պաշտպանության նխարարությունը:



«Sutherland պահակային ֆրեգատը այսօր կուղեկցի ռուսական ռազմանավերը, որոնք, ինչպես սպասվում է, այս գիշեր կանցնեն Լա Մանշով: Ռուսական նավերը նկատվել են դեռ ուրբաթ առավոտյան, Հյուսիսային ծովում»,- ասվում է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:



Պաշտպանության նախարար Մայքլ Ֆելլոնը հայտարարել է, որ ՌԾՈւ-ն ուշիուշով հետևում է ռուսական ռազմանավերի շարժմանը բոլոր հնարավոր միջոցներով: