Երկրաշարժ Ֆիլիպիններում

Երկրաշարժ Ֆիլիպիններում

Ֆիլիպինների հարավում 5.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդել է երկրի սեյսմիկ ծառայությունը:



Ըստ Սինհուայի՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Լանաո դել Սուր նահանգի Վաո քաղաքից 12 կմ դեպի արեւմուտք:



Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ դեռեւս չկա, սակայն այս շրջանում ցնցումները կարող են կրկնվել: