Էրդողանը մտադիր է վերականգնել մահապատիժը

Էրդողանը մտադիր է վերականգնել մահապատիժը

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը կիրակի տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեից հետո հայտարարել է կառավարության հետ Թուրքիայում մահապատժի վերականգնման հարցի քննարկումներ սկսելու իր մտադրության մասին:



Ելույթ ունենալով Ստամբուլում՝ նա ընդգծել է իր մտադրությունը՝ կառավարության ղեկավարի և ընդդիմադիր կուսակցությունների հետ անմիջապես համապատասխան խորհրդակցություններ սկսել՝ մահապատժի վերականգնման հարցով, հայտնում է Reuters-ը:



Նշենք, որ մահապատիժը Թուրքիայում վերացվել էր 2002 թվականին, որպեսզի երկիրը համապատասխաներ ԵՄ անդամ դառնալու չափանիշներին:



Նշենք նաև, որ Թուրքիայում կիրակի տեղի ունեցած հանրաքվեի տվյալների համաձայն` 99 տոկոս ձայների հաշվարկի արդյունքում սահմանադրական բարեփոխումներին և նախագահի իրավունքների ընդլայնմանը կողմ է քվեարկել 51.3 տոկոսը, դեմ` 48.55: Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, հանրաքվեին մասնակցության հայտը կազմել է 80 տոկոս: