ԱՄՆ համբերության բաժակը ԿԺԴՀ-ի հարցում լցվել է. Մայք Փենս

ԱՄՆ համբերության բաժակը ԿԺԴՀ-ի հարցում լցվել է. Մայք Փենս

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը այցելել է Հյուսիսային և Հարավային Կորեաները միմյանցից բաժանող ապառազմականացված գոտի և հայտարարել, որ ԿԺԴՀ հանդեպ ԱՄՆ «ռազմավարական համբերությունը» սպառվել է:



«Այս իրավիճակում հնարավոր է ցանկացած միջոցի կիրառում»,- Փենսի խոսքերն է մեջբերում «Ռենհափ» գործակալությունը:



Փենսը նաև ընդգծել է, որ ամեն ինչ պարզ ու տեսանելի է, և Հյուսիսային Կորեան կարող է չկասկածել դաշնակիցների կողքին լինելու ԱՄՆ վճռականությանը: