Ռազմավարական զսպման դարաշրջանն ավարտվեց. Մայք Փենս

Ռազմավարական զսպման դարաշրջանն ավարտվեց. Մայք Փենս

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, որը աշխատանքային այցով գտնվում է Հարավային Կորեայում, հայտարարել է, որ ռազմավարական զսպման դարաշրջանն արդեն ավարտվել է: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը: «Գոյություն ուներ ռազմավարական զսպման քաղաքականություն, որի դարաշրջանն արդեն ավարտվեց»,- ասել է փոխնախագահ Փենսը` հավելելով, որ Միացյալ Նահանգները շարունակելու է «երկաթյա դաշինքը» Հարավային Կորեայի հետ եւ ձգտելու է «խաղաղության ուժի միջոցով»: Ավելի վաղ Մայր Փենսն այցելել է Հարավային Կորեայում ամերիկյան ռազմական բազա: