Ամերիկացի ցանցահենները ձախողել են Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումները

Ամերիկացի ցանցահենները ձախողել են Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումները

Հյուսիսային Կորեայում հերթական միջուկային փորձարկումները ձախողվել են, ինչի պատճառը կարող է լինել ամերիկացիների ցանցահենների կիբերհարձակումները:



Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Կիմ Իր Սենի100-ամյակին նվիրված փորձարկման ժամանակ հրթիռը արձակվելուց հետո մի քանի րոպե անց պայթել է Սինպո քաղաքի մոտ եւ չի հասել իր թիրախին:



Ինչպես հայտնում է mignews.com լրատվական կայքը, ձախողման պատճառ կարող էր լինել ինչպես ծրագրային աշխատանքում թույլ տված սխալը, այնպես էլ ամերիկացի ցանցահենների կիբերհարձակումը:



Նշենք, որ փորձարկումը նախատեսված էր ճիշտ նույն ժամերին, երբ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը գտնվում էր Հարավային Կորեայում աշխատանքային այցի շրջանակներում: Ամերիկյան կողմն արդեն ոչ պաշտոնապես սակայն ակնարկով հաստատել է, որ ներկա ձախողանքի հետ կապ ունի ամերիկյան հետախուզությունը նշելով որ էլի ձախողումներ են եղել եւ սա առաջին դեպքը չէ: