United Airlines-ը՝ նոր սկանդալի կենտրոնում

United Airlines-ը՝ նոր սկանդալի կենտրոնում

United Airlines ավիաընկերությունը կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում: Այս անգամ պատճառը երիտասարդ զույգին թռիչքից հեռացնելն է՝ չնայած, որ ընկերությունը հայտարարել էր ուղևորափոխադրումների հարցում իր քաղաքականության փոփոխության մասին, տեղեկացնում է  KHOU 11 հեռուստաալիքը:



Վերջինիս տվյալներով՝ Երիտասարդ զույգը թռչում էր Կոստա Ռիկա՝ հարսանիքն այնտեղ կազմակերպելու համար: Մայքլ Հոլլն ու Ամբեր Մաքսվելը թռիչքից առաջ նստել են ոչ իրենց տեղեւմ, այլ մի քանի շարք ավելի առաջ՝ ազատ նստարաններին: Պարզվել է, որ էկոնոմ դասի սրահում այդ նստարանները ավելի հարմարավետ են: Արդյունքում երիտասարդ զույգին դուրս են հրավիրել ինքնաթիռից:



«Մենք չեինք մտածում, որ դա այդքան մեծ նշանակություն ունի և մտադիր չէինք էկոնոմ դասից անցնել առաջին կարգ, մենք ընդամենը նստել էինք մի քանի շարք առաջ»,- ասել է Մայքլը: 



Ավիաընկերությունն իր հերթին միջադեպը բացատրել է երիտասարդ զույգի համառությամբ՝ նշելով, որ նրանք մի քանի անգամ նախազգուշացվելուց հետո էլ փորձել են նստել այն տեղերում, որոնց համար չեն վճարել: Ավիաընկերությունում նաև ընդգծել են, որ զույգը ուղևորությունը կարող է շարունակել հաջորդ օրը՝ United Airlines-ի այլ ինքնաթիռով, 



Ավելի վաղ United Airlines-ի անվտանգության աշխատակիցները ուղևորին թռիչքից հեռացրել էին, որպեսզի ինքնաթիռում տեղ ազատվեր իրենց գործընկերոջ համար: