Ռուսները սկսել են Թրամփին թշնամաբար վերաբերվել Սիրիայի հարվածից հետո

Ռուսները սկսել են Թրամփին թշնամաբար վերաբերվել Սիրիայի հարվածից հետո

Ռուսները սկսել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին թշնամաբար վերաբերվել այն բանից հետո, երբ վերջինս Սիրիայում հրթիռային հարված հասցնելու հրաման է արձակել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունըշ՝ վկայակոչելով համառուսաստանյան հանրային կարծիքի ուսումնասիրության կենտրոնի հրապարակած տվյալները: Ըստ հրապարակած տվյալների, Թրամփի հանդեպ բացասական վերաբերմունք են արտահայտել հարցվածների 39% այն դեպքում, երբ մեկ ամիս առաջ Թրամփի հանդեպ բացասական վերաբերմունք ունեին ռուսաստանցիների 7%-ը։ Միեւնույն ժամանակ, եթե մեկ ամիս առաջ Թրամփի հանդեպ դրական էին արտահայտվում ռուսաստանցիների 38%-ը, ապա այժմ այդ թիվը նվազել է՝ հասնելով 13%-ի: Նշենք նաեւ, որ ռուսաստանցիների երեսուն տոկոսը հնարավոր է համարում ամերիկացիների հետ պատերազմի հավանականությունը։