Նավթի գինը համաշխարհային շուկայում սկսել է աճել

Նավթի գինը համաշխարհային շուկայում սկսել է աճել

Նավթի գինը համաշխարհային շուկայում սկսել է աճել ԱՄՆ Էներգետիկայի նախարարության կողմից նավթի պաշարների նվազման մասին վիճակագրական տվյալներ հրապարակելուց հեըո: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը: Ըստ հաղորդման, Brent տեսակի նավթի մեկ բարելը Լոնդոնի բորսայում թանկացել է 0,40% եւ կազմում է 53,14 ԱՄՆ դոլար, իսկ WTI տեսակի նավթի մեկ բարելի գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում թանկացել է 0,31% եւ կազմում է 51,01ԱՄՆ դոլար: ԱՄՆ նավթի կոմերցիոն պաշարները նվազել են 0,2% կամ մեկ միլիոն բարելով եւ կազմում են 532,3 միլիոն բարել: