Լեոնիդ Միխելսոնը ամենահարուստ ռուսաստանցին է, ըստ Forbes-ի

Լեոնիդ Միխելսոնը ամենահարուստ ռուսաստանցին է, ըստ Forbes-ի

Ռուսական մասնավոր «Նովատեկ» գազային մասնավոր ընկերության համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնը արդեն երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է Ռուսաստանի ամենից հարուստ բիզնեսմենն ըստ Forbes-ի: Ըստ հրապարակված ցանկի, մեկ տարվա ընթացքում Միխելսոնի կարողությունը 14,4 միլիարդ դոլարից հասել է մինչեւ 18,4 միլիարդ դոլարի: Երկրորդ տեղում «Սեւերստալի» սեփկանատեր Ալեքսեյ Մորդաշովն է, որի կարողությունը մեկ տարվա ընթացքում աճել է 6,6 միլիարդ դոլարով եւ հասել 17,5 միլիարդի:



Անցյալ տարի նա վեցերորդ հորիզոնականում էր: Երրորդը հորիզոնականում Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի սեփականատեր Վլադիմիր Լիսինն է, որի կարողությունը հասել է 16,1 միլիարդ դոլարի, անցյալ տարվա 9,3 միլիարդի փոխարեն: Forbеs-ը գրում է, որ ամենահարուստ երկու հարյուր ռուսաստանցի գործարարների ունեցվածքը մեկ տարում աճել է 100 միլիարդ դոլարով, համախառն արդյունքով հատելով 460 միլիարդի, իսկ դոլարային միլիարդատերերի թիվը 77-ից հասել է 96-ի: