Քարտեր Փեյջի հանդեպ հետաքննության պատճառը Ռուսաստան այցելությունն է եղել

Քարտեր Փեյջի հանդեպ հետաքննության պատճառը Ռուսաստան այցելությունն է եղել

Ամերիկյան New York Times հեղինակավոր պարբերականը տեղեկացնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Քարտեր Փեյջի դեմ Հետաքննությունների Դաշնային բյուրոյի կողմից իրականացվող հետաքննության պատճառը վերջինիս այցելությունն է եղել Մոսկվա դեռ չորս տարի առաջ: Պարբերականը, ամերիկյան հատուկ ծառայություններում սեփական աղբյուրներին վկայակոչելով հաղորդում է, որ հենց այս փաստն է պատճառ հանդիսացել, որպեսզի ամերիկյան հատուկ ծառայությունները ընդգծված ուշադրություն դարձնեն վերջինիս հանդեպ: Ներկայումս, ըստ հոդվածագրի, իրականացվում են ուսումնասիրություններ կապված նրա` Մոսկվայում ունեցած հանդիպումների, բանակցությունների եւ քննարկած թեմաների առնչությամբ:



Նշվում է, որ Փեյջն ինքը հերքել է բազմիցս հատուկ ծառայությունների կողմից իրեն ներկայացված հավակնությունները: Նշենք որ BuzzFeed-ը գրել էր, որ չորս տարի առաջ, դեռ այն ժամանակ լինելով էներգետիկ հարցերով խորհրդական, Քարթեր Փեյջը մի քանի անգամ շփումներ է ունեցել ռուսական հետախուզական ծառայությունների հետ: ԱՄՆ նախագահի խորհրդական նա նշանակվել էր միայն 2016-ին: