ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ հրթիռակոծման իրական նպատակները

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ հրթիռակոծման իրական նպատակները

Ամերիկյան հրթիռակոծման իրական նպատակները, ըստ ՌԴ ԱԳ նախարարության մեկնաբանության, այլ բան չեն, քան միայն ուժի ցուցադրություն, քանի որ պաշտոնական Դամասկոսի մոտ քիմիական զենքի առկայությունը կամ դրա կիրառությունն այդպես էլ չի ապացուցվել: «Ամենայն հավանականությամբ հակաօրինական այդ գործողություններով Միացյալ Նահանգները ցանկանում էր վախեցնել ինչ- որ մեկին եւ ցույց տալ իր ուժը եւ ոչ թե վերացներ քիմիական զենքը, որի առկայությունը որեւէ մեկը չի ապացուցել»,- Քիմիական զենքի կիրառման արգելքի վերահսկող կազմակերպության համաժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը` հավելելով, որ ԱՄՆ-ն ոչ միայն մեղավոր է «նշանակել» Դամասկոսին, այլ նաեւ զբաղվել է վերջինիս «պատժելու» գործողություններով: