Ասադի բանակը հետ է մղել ԻՊ գրոհայիններին Հոմսում

Ասադի բանակը հետ է մղել ԻՊ գրոհայիններին Հոմսում

Սիրիայի նախագահ Բըշար ալ-Ասադի կառավարական ուժերը հետ են մղել ԻՊ խմբավորման զինյալների գրոհները Հոմս քաղաքում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը: Ըստ հաղորդման, գրոհայինները հարձակվել էին մի քանի հենակետերի վրա, որոնք գտնվում էին Քարյաթեյն քաղաքի մոտակայում: Հիմնական ուղղությունը եղել էր Ֆեթհեթ-Ջաբալը, որտեղ էլ ամրացել են գրոհայինները: Նշվում է, որ կառավարական ուժերի ճնշման տակ զինյալները նահանջել են, ապա փախուստի դիմել մոտակա կիրճերը: Նշենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ԻՊ-ը փորձում է ակտիվանալ Քարյաթեյնի շրջանում եւ գրոհներ ձեռնարկելով ցանկանում է հենակետեր գրավել: Քարյաթեյնը Պալմիրայից հեռու է հարյուր քսան կիլոմետր եւ հանդիսանում է կարեւոր հանգույց, որը կառավարական ուժերի հսկողության տակ է անցել անցյալ տարվա գարնանը: