Քիմիական հարձակում մեր կողմից չի եղել. Բաշար Ասադ

Քիմիական հարձակում մեր կողմից չի եղել. Բաշար Ասադ

Սիրիական Իդլիբ նահանգում քիմիական հարձակում մեր կողմից չի եղել: Դա սադրանք էր, որպեսզի արդարացվեր Շայրաթի ռազմաբազային հրթիռային հարվածներ հասցնելը: Թեև սիրիական բանակը հարվածներ հասցրել է Խան Շեյխունում գրոհայինների դիրքերին, բայց առանց քիմիական զենքի գործադրման և ոչ այն ժամին, որ նշում են Արևմուտքում, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ РИА Новости-ի հետ զրույցում:



Նրա խոսքով՝ Սիրիայի կառավարությունը տեղեկություններ չունի այն մասին, թե արդյոք քիմիական նյութերի պաշարներ են եղել Խան Շեյխունում ամրացած գրոհայինների դիրքերում:



«Այդ շրջանը գտնվում է «Ջեբաթ ան Նուսրա» խմբավորման, որ նույնն է՝ «Ալ Քաիդայի» վերահսկողության տակ: Իբր մեր կողմից քիմիական զենքի գործադրման միակ տեղեկությունը, որ ունի ախարհը, հիմնված է այդ կազմակերպության՝ Youtube-ում և ողջ համացանցում, ինչպես նաև արևմտյան ԶԼՄ-ներում տարածած տեսանյութի վրա: Այդ պատճառով էլ մենք չենք կարող մեր գնահատականները տալիս հենվել այդ հայտարարությունների վրա»,- ասել է Ասադը: